Հինավուրց
փոքրիկ քաղաքի մուտքի մոտ մի ծերունի էր նստած. Նրան է մոտենում մի երիտասարդ և հարցնում.
- Ես երբևէ այս քաղաքում չեմ եղել, ինչպիսի՞ մարդիք են այստեղ ապրում
Ծերուկը հարցին հարցով պատասխանեց,- իսկ ինչպիսի՞ մարդիք էին ապրում այն քաղաքում որ լքել ես:
- Այնտեղ եսասեր և չար մարդիկ էին բնակվում, հենց այդ պատճառով էլ ես հեռացա այնտեղից:
- Այստեղ դու կհանդիպես հենց այդպիսիներին,- պատասխանում է նրան ծերունին:
Քիչ անց մեկ այլ ճամփորդ է մոտենում, խաչմերուկում նստած ծերունուն և նույն հարցը տալիս.
-Ասա ինձ ծերուկ ի՞նչ մարդիկ են ապրում այս քաղաքում:
Ծերուկը կրկին օտարականի հարցին հարցով է պատասխանում,- Ասա ինձ որդիս, ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն քաղաքում , որտեղից գալիս ես:
-Այնտեղ հյուրընկալ և բարեհոգի մարդիկ էին ապրում: Ես այնտեղ բազում ընկերներ թողեցի ումից հեշտ չէր բաժանվելը:
- Այս քաղաքում հենց այդպիսիներին էլ կգտնես:
Վաճառականը, որը մոտակայքում ձիերին էր կերակրում, լսում է երկու զրույցներն էլ, մոտենում ծերուկին և նախատում,- ինչպե՞ս դու կարող ես միևնույն հարցի տարբեր մարդկանց տարբեր պատասխաններ տալ:
-Որդյակ, ամեն ոք յուր աշխարհն է կրում իր սրտի մեջ: Նա, ով անցյալում ոչ մի լավ բան չի գտել այնտեղ ուր ապրել է, այստեղ առավել ևս չի գտնի: Եվ հակառակը՝ նա ով ընկերներ ուներ այն քաղաքում , որտեղից եկել է, այստեղ էլ կգտնի հավատարիմ ու նվիրված ընկերներ, քանզի մեզ շրջապատող մարդիք այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք նրանց: